Գլուխ 4 · ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ ԵՎ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ: ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ
Հոդված 34. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ և ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 34. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ և ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Օրինապահ վարքագծի համար կալանավորված անձի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները.
1) շնորհակալության հայտնում.
2) զբոսանքի տևողության ավելացում մինչև երեք ժամ` մինչև քսան օր ժամկետով.
3) նախկինում նշանակված տույժի վաղաժամկետ հանում.
4) կիրառվող տույժի վաղաժամկետ դադարեցում:
Սույն հոդվածով սահմանված խրախուսանքի միջոցներից բացի, ներքին կանոնակարգով կարող են սահմանվել խրախուսանքի այլ միջոցներ ևս:
Սույն հոդվածով սահմանված խրախուսանքի միջոցները կիրառվում են կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ: