Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-13-ից մինչև 2005-08-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 48. ԱՆԱՐԳԵԼ ՄՈՒՏՔն ու ԵԼՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐ

գործել է մինչև 2005-08-27Բացել ARLIS-ում

Հոդված 48. ԱՆԱՐԳԵԼ ՄՈՒՏՔն ու ԵԼՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐ

Առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայրեր և կալանավորվածներին պահելու վայրեր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, լիազորված համապատասխան մարմնի ղեկավարը կամ նրա համապատասխան տեղակալը.

2) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, ինչպես նաև այն դատախազները, ովքեր օրենքով սահմանված կարգով հսկողություն են իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ.

3) ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի վերադաս մարմինների` լիազորված համապատասխան մարմնի ղեկավարի նշանակած պաշտոնատար անձինք.

4) միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա.

5) Հայաստանի Հանրապետության այն դատավորները, ովքեր օրենքով սահմանված կարգով քննում են կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու կամ կալանքի տակ պահելու օրինականության հետ կապված հարցերը, ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների և ազատությունների խախտման, ինչպես նաև ձերբակալվածներին պահելու և կալանավորվածներին պահելու վայրերի վարչակազմերի այլ գործողությունների դեմ բողոքները.

6) սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված` արգելանքի և կալանքի տակ պահելու կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդները:

Ձերբակալվածներին պահելու վայրեր և կալանավորվածներին պահելու վայրեր մուտքի և ելքի կարգը հաստատում է լիազորված համապատասխան մարմնի ղեկավարը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։