Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-04-28-ից մինչև 2016-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 24. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ

գործել է մինչև 2016-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 24. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Կալանավորված անձը, հնարավորության դեպքում, կամավոր ապահովվում է աշխատանքով, կամ նրան իրավունք է վերապահվում ինքնուրույն զբաղվել աշխատանքով, որի կարգը և պայմանները սահմանվում են ներքին կանոնակարգով: Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը, կալանավորված անձին աշխատանքի ներգրավելիս, պարտավոր է հաշվի առնել նրա սեռը, տարիքը, աշխատունակությունը, առողջական վիճակը և հնարավորինս` մասնագիտությունը: Կալանավորված անձն աշխատանքի է ներգրավվում խցային պայմաններում:

Կալանավորված անձի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

Կալանավորված անձի կատարած աշխատանքից ստացված եկամուտը, օրենքով նախատեսված պահումները կատարելուց հետո, փոխանցվում է նրա անձնական հաշվին:

Արգելվում է կալանավորված անձանց ներգրավել չվարձատրվող աշխատանքների, բացառությամբ սանիտարահիգիենիկ աշխատանքների:

Կալանավորված անձանց արգելված աշխատանքների և պաշտոնների ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։