Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-04-28-ից մինչև 2016-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԱՐԳԵԼԱՆՔԻՑ ԵՎ ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 43. ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՐԳԵԼԱՆՔԻՑ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼԻՍ

գործել է մինչև 2016-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 43. ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՐԳԵԼԱՆՔԻՑ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼԻՍ

Ձերբակալված անձինք արգելանքից և կալանավորված անձինք կալանքից ազատվելիս ապահովվում են մինչև իրենց բնակության վայրն անվճար ուղևորությամբ` Հայաստանի Հանրապետության տարածքում, դրա ընթացքում անհրաժեշտ սննդամթերքով, իսկ միջոցների բացակայության դեպքում` սեզոնային անհրաժեշտ հագուստով: Նրանց կարող է տրամադրվել նաև միանվագ դրամական նպաստ:

Սննդամթերքով, հագուստով ապահովումը, միանվագ դրամական նպաստի տրամադրումը, ինչպես նաև արգելանքից կամ կալանքից ազատվող անձանց ուղևորության վճարումը կատարում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը:

Առողջական վիճակի պատճառով խնամքի կարիք ունեցող անձանց, հղի կամ մանկահասակ երեխաներ ունեցող կանանց, ինչպես նաև անչափահասներին արգելանքից կամ կալանքից ազատելիս ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն ազատման մասին նախօրոք հայտնում է նրանց մերձավոր ազգականներին կամ այլ անձանց: Մերձավոր ազգականներ չունենալու դեպքում անհրաժեշտ օգնությունը ցույց է տալիս տվյալ հիմնարկի վարչակազմը:

Սույն հոդվածի երրորդ մասում թվարկված անձինք բնակության վայր են ուղարկվում մերձավոր ազգականների, կամ այլ անձանց կամ տվյալ հիմնարկի աշխատակցի ուղեկցությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։