Հոդված 29. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐ ԸՆԴՈՒՆԵԼԸ
Հոդված 29. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐ ԸՆԴՈՒՆԵԼԸ
Ձերբակալված անձին ձերբակալվածներին պահելու վայր, իսկ կալանավորված անձին կալանավորվածներին պահելու վայր ընդունում է տվյալ հիմնարկի վարչակազմը` ներքին կանոնակարգով սահմանված կարգով:
Կալանավորվածներին պահելու վայր փոխադրված անձը բժշկական զննություն անցնելու և կալանավորվածներին պահելու վայրի պայմաններին ծանոթանալու նպատակով մինչև յոթ օր ժամկետով տեղավորվում է կարանտինային բաժանմունքում, որտեղ նա գտնվում է կալանքի տակ պահելու համար սահմանված պայմաններում: Կարանտինային բաժանմունքում կալանավորված անձին պահելու կարգը սահմանվում է ներքին կանոնակարգով:
Կալանավորվածներին պահելու վայր փոխադրված կալանավորված անձը կարանտինային բաժանմունքում տեղավորվելուց անմիջապես հետո տեղեկացվում է իր իրավունքներին և պարտականություններին, ներքին կանոնակարգին. այդ մասին տեղեկանքը կցվում է նրա անձնական գործին:
Ձերբակալված անձը ձերբակալվածներին պահելու վայր, իսկ կալանավորված անձը կալանավորվածներին պահելու վայր փոխադրվելուց անմիջապես հետո գրանցվում է դրա համար նախատեսված գրանցամատյաններում և անհատական քարտերում: Ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր անձի համար վարվում է անձնական գործ, որում պարտադիր կարգով պետք է ներառվեն ընդունելու և արգելանքից կամ կալանքից ազատելու տարեթվերն ու ամսաթվերը: