Գլուխ 5 · ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՀՐԱԶԵՆ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ
Հոդված 37. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ և ՀՐԱԶԵՆ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 37. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ և ՀՐԱԶԵՆ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի ծառայողների կամ կարգուկանոն հաստատելուն ներգրավված այլ անձանց կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելը թույլատրվում է միայն օրենսդրությամբ սահմանված հիմքերով և դեպքերում: Ձերբակալված կամ կալանավորված անձանց նկատմամբ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու յուրաքանչյուր դեպքի մասին անհապաղ հաղորդում է ուղարկվում համապատասխան վերադասին և դատախազին: