Գլուխ 7 · ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 44. ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 44. ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը դատարանին հայտնում է կալանավորված անձի` կալանքի տակ գտնվելու, դրա ժամկետների, ինչպես նաև կալանավորված անձին կալանքից ազատելու մասին:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով դատարանը քննարկում է ձերբակալված և կալանավորված անձանց բողոքները` ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի վարչակազմերի գործողությունների դեմ: