Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-25-ից մինչև 2026-07-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՂԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 29.1. Հսկիչ գնումների իրականացումը

գործել է մինչև 2026-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 29.1. Հսկիչ գնումների իրականացումը

1. Դեղերի շրջանառության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից հսկիչ գնում կարող է իրականացվել դեղերի շրջանառության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից իրականացվող` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով նախատեսված ստուգումների շրջանակում, այդ թվում՝ երրորդ անձ ներգրավելու միջոցով, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

2. Հսկիչ գնումները ֆինանսավորվում են պետական բյուջեով դեղերի շրջանառության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ հսկիչ գնումների արդյունքով ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(29.1-ին հոդվածը լրաց. 10.02.23 ՀՕ-32-Ն)

(10.02.23 ՀՕ-32-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։