Գլուխ 2 · ԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը դեղերի շրջանառության պետական կարգավորման բնագավառում
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը դեղերի շրջանառության պետական կարգավորման բնագավառում
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեղերի շրջանառության պետական կարգավորման նպատակով՝
1) մշակում և իրականացնում է դեղերի շրջանառության ոլորտում պետական քաղաքականությունը.
2) ընդունում է դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող իրավական ակտեր.
3) ապահովում է դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելիությունը.
4) տրամադրում է բնակչությանը հիմնական դեղերով ապահովելու համար պետական երաշխիքներ.
5) իրականացնում է միջազգային համագործակցություն.
6) իրականացնում է սույն օրենքով և այլ օրենքներով իրեն վերապահված գործառույթներ: