ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
10 նոյեմբերի 2015 թվականի թիվ 127 քաղ. Մոսկվա
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեի` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` 2012 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 199 որոշմամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց`
Ղազախստանի Հանրապետությունից
Ումիտբաև
Բերիկ Ալթայի` Մոսկվա քաղաքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի ներկայացուցչության տնօրեն
Ղրղզստանի Հանրապետությունից
Բեյշենալիևա
Բակտիգուլ Այիպի` Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկի վերահսկողության և լիցենզավորման մեթոդաբանության վարչության պետ
Ժենիշ
Նուրբեկ` Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկի նախագահի տեղակալ
Կենենբաև
Չինգիզ Տոկտոբեկի` Ղրղզստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր ֆինանսական հետախուզության պետական ծառայության կազմակերպաիրավական բաժնի վարիչ
Օրոզբաևա
Լադա Ջանտայի` Ղրղզստանի Հանրապետության Ազգային բանկի նախագահի տեղակալ
Պիրնազարով
Մարատ Տուգոլբայի` Ղրղզստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր ֆինանսական շուկայի կարգավորման և վերահսկողության պետական ծառայության նախագահի տեղակալ
Սիդիկով
Բակիտ Տոլոմուշի` Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական պարտքի վարչության պետ
Ռուսաստանի Դաշնությունից
Տարասենկո
Օկսանա Վալերիի` Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության կորպորատիվ կառավարման դեպարտամենտի տնօրեն
բ) նշել Խորհրդատվական կոմիտեի անդամի նոր պաշտոնը.
Լեշչևսկայա
Յուլյա Ալեքսանդրի` – Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության ֆինանսաբանկային գործունեության և ներդրումային զարգացման դեպարտամենտի տնօրեն
գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ն.Ն. Սուկուրովին
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Վ. Խրիստենկո
Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական: