Հոդված 101. Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվության քննարկումը
Հոդված 101. Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվության քննարկումը
1. Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում բյուջետային տարվա ավարտից հետո ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում և Ազգային ժողովում քննարկվում է մինչև տվյալ հերթական նստաշրջանի ավարտը:
2. Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվությունն Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ ելույթ է ունենում Վերահսկիչ պալատի նախագահը, իսկ հարակից զեկուցմամբ՝ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը:
4. Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվության քննարկման ընթացքում Կառավարությունն ունի հարակից զեկուցման և երկու արտահերթ ելույթի իրավունք:
5. Եթե Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվությունը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշումը քվեարկության արդյունքում չի ընդունվում, ապա պատգամավորների առնվազն մեկ երրորդը սույն օրենքի 52-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով կարող է 24 ժամվա ընթացքում ներկայացնել Ազգային ժողովի որոշման նախագիծ՝ Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։
6. Եթե սույն հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, կամ այդ մասին որոշում չի ընդունվում, կամ այդպիսի որոշման նախագիծ չի ներկայացվում, ապա ներկայացված հաշվետվությունը համարվում է հաստատված:
(Վերնագիրը փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն)
(101-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն)