Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-02-10-ից մինչև 2007-04-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 13 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

Հոդված 101. Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության քննարկումը

գործել է մինչև 2007-04-12Բացել ARLIS-ում

Հոդված 101. Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության քննարկումը

1. Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում բյուջետային տարվա ավարտից հետո ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում և Ազգային ժողովում քննարկվում է մինչև տվյալ հերթական նստաշրջանի ավարտը:

2. Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունն Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ ելույթ է ունենում Վերահսկիչ պալատի նախագահը, իսկ հարակից զեկուցմամբ՝ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը:

4. Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում Կառավարությունն ունի հարակից զեկուցման և երկու արտահերթ ելույթի իրավունք:

5. Եթե Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշումը քվեարկության արդյունքում չի ընդունվում, ապա պատգամավորների առնվազն մեկ երրորդը սույն օրենքի 52-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով կարող է 24 ժամվա ընթացքում ներկայացնել Ազգային ժողովի որոշման նախագիծ՝ Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։

6. Եթե սույն հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, կամ այդ մասին որոշում չի ընդունվում, կամ այդպիսի որոշման նախագիծ չի ներկայացվում, ապա ներկայացված հաշվետվությունը համարվում է հաստատված:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։