Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-04-14-ից մինչև 2007-06-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հոդված 21. Մշտական հանձնաժողովները և նրանց գործունեությունը

գործել է մինչև 2007-06-17Բացել ARLIS-ում

Հոդված 21. Մշտական հանձնաժողովները և նրանց գործունեությունը

1. Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան՝ մշտական հանձնաժողովներն ստեղծվում են օրենսդրական ակտերի նախագծերի և այլ հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու նպատակով:

2. Մշտական հանձնաժողովները կազմավորվում են նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանում և գործում են մինչև Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

3. Մշտական հանձնաժողովների կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը, եթե պահպանված են սույն օրենքի 25-րդ հոդվածում սահմանված սկզբունքները:

4. Մշտական հանձնաժողովները և նրանց գործունեության ոլորտներն են`

ա) արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով` միջազգային պայմանագրեր, միջազգային հարաբերություններ և միջխորհրդարանական կապեր.

բ) գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով` գիտություն, կրթություն, հրատարակչական գործ, մշակույթ, սփյուռքի հետ կապեր, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, երիտասարդություն, սպորտ.

գ) եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով` Եվրոպական Միության և Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների և եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում.

դ) պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով` սահմանադրական փոփոխություններ, տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, ընտրական համակարգ, հանրային ծառայություն, դատարանակազմություն, արդարադատություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ.

ե) մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով` մարդու և քաղաքացու իրավունքներ և ազատություններ, փաստաբանական և նոտարական ծառայություններ, երեխայի իրավունքներ, կուսակցություններ և այլ հասարակական միավորումներ, կրոն, գենդերային հարցեր, ազգային փոքրամասնություններ, տեղեկատվություն.

զ) պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով` պաշտպանություն, անվտանգություն, արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ռազմարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական և ոստիկանական ծառայություններ.

է) սոցիալական, առողջապահության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով` սոցիալական ապահովություն, առողջապահություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, ընտանիք, մայրություն և մանկություն, բնակարանային պայմաններ, բնական ռեսուրսներ և բնության պահպանություն.

ը) տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով` հարկեր, տուրքեր, վճարներ, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առևտուր և ծառայություններ, տարածքային զարգացում, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում.

թ) ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով` բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, բանկային համակարգ, ֆինանսավարկային կազմակերպություններ:

5. Մշտական հանձնաժողովն ունի իր կանոնակարգը, որը հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:

6. Մշտական հանձնաժողովի կազմակերպչական, փաստաթղթային, տեղեկատվական, վերլուծական և մասնագիտական գործունեությունն ապահովում է մշտական հանձնաժողովի քարտուղարությունը, որը Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է և գործում է մշտական հանձնաժողովի ու Աշխատակազմի կանոնադրություններով սահմանված կարգով՝ մշտական հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ:

7. Մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրն ունի Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար (օգնական) և 3 փորձագետ (մասնագետ): Մշտական հանձնաժողովի գործավարը (օգնականը) աշխատանքի է ընդունվում և ազատվում աշխատանքից համապատասխան հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, իսկ փորձագետները (մասնագետները)՝ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան:

8. Աշխատակազմը մշտական հանձնաժողովներին ապահովում է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության, սահմանադրական դատարանի ընդունած ակտերով և օրաթերթերով:

(21-րդ հոդվածը փոփ., խմբ. 26.02.07 ՀՕ-111-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։