ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2016 թվականի N 419-Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Տաջիկստանի Հանրապետությունում կայանալիք Սահմանադրական ընտրությունների ընթացքում ԱՊՀ կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2016 թվականի մայիսի 20-23-ը Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելություն` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 14.06.16 N 504-Ա)
2. Դիտորդական առաքելության անդամների՝ Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. մայիսի 18
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2016 թ.
մայիսի 18-ի N 419-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2016 թվականի մայիսի 20-23-ը Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) մեկնող դիտորդական առաքելության
(վերնագիրը փոփ. 14.06.16 N 504-Ա)
Թ. Հովնանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի աշխատակից
Հ. Հարությունյան - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 14.06.16 N 504-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2016 թ.
մայիսի 18-ի N 419-Ա
որոշման
Գ Ո Ր Ծ ՈՒ Ղ Մ Ա Ն Հ Ա Շ Վ Ա Ր Կ
Յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսված վճարում ԱՄՆ-ի
դոլար
Օրապահիկ` առավելագույնը 4 օր, 4 x 65 260
Գիշերավարձ` առավելագույնը 3 գիշեր, 3 x 115 345
Յուրաքանչյուր դիտորդին առձեռն վճարվելիք ընդհանուր գումարի չափը 605
Երևան-Մոսկվա-Դուշանբե
Դուշանբե-Մոսկվա-Երևան
ինքնաթիռի տոմսի արժեքը
յուրաքանչյուր դիտորդի համար 1000
(հավելվածը խմբ. 14.06.16 N 504-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան