Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 184.1-ին հոդվածով.
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 184.1-ին հոդվածով.
«Հոդված 184.1. Գրավառուին վնաս պատճառելը
1. Գրավ դրված գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, թաքցնելը, օտարելը, վնասելը կամ որևէ այլ կերպ ոչ պիտանի դարձնելը, որով խոչընդոտվել է գրավառուի գույքային իրավունքի իրականացումը, և նրան պատճառվել է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը գերազանցող գումարի չափով վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
2. Նույն գործողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կամ գրավառուին պատճառվել է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը գերազանցող գումարի չափով վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը:»: