Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 4-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով:».
2) 3-րդ մասի «Գործունակ» բառը փոխարինել «16 տարին լրացած» բառերով.
3) 5-րդ մասը «հիման վրա:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այս դեպքում դիմումին կցվում է այլ օրինական ներկայացուցիչ հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ:».
4) 7-րդ մասը՝
ա. «համաձայնությամբ» բառից առաջ լրացնել «գրավոր» բառով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով նախատեսված դեպքերում դիմումներին կցվում է խնամակալ կամ հոգաբարձու հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ:»: