Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 5-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Անձնագրում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:».
2) 4-րդ մասի`
ա. առաջին նախադասության «ցուցամատների» բառը փոխարինել «բոլոր մատների» բառերով.
բ. 2-րդ նախադասությունը հանել.
3) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Անձնագիր ստանալու համար քաղաքացին ներկայացնում է`
1) դիմում.
2) նույնականացման քարտ, իսկ 16 տարին լրացած չլինելու դեպքում՝ ծննդյան վկայական: Եթե 16 տարին չլրացած քաղաքացին ստացել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիր, ապա ծննդյան վկայականի փոխարեն ներկայացվում է անձնագիրը.
3) 16 տարին լրացած չլինելու դեպքում՝ ծնողների ամուսնության, մահվան, հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու վերաբերյալ տեղեկանք կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ.
4) 18 տարին լրացած չլինելու դեպքում՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ ծնողների և երեխայի գրավոր համաձայնությունները (եթե երեխան չի ստացել նույնականացման քարտ): Եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված ինքնությունը հավաստող այլ փաստաթղթեր` սույն մասի 2-րդ կետով նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում (միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ դիմած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար).
6) զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք (զինապարտները).
7) պետական տուրքի վճարման անդորրագիր:».
4) 10-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) Սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում` իրավասու մարմնի կողմից տրված փոփոխությունը կամ անճշտությունը հավաստող փաստաթուղթ.».
5) 11-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով անձնագիր ստանալու (փոխանակելու) համար դիմող անձի լուսանկարահանումն իրականացվում, և մատնադրոշմները վերցվում են իր բնակվելու (գտնվելու) վայրում՝ առանց իրավասու մարմին ներկայանալու:».
6) 14-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
7) 15-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Անձնագիր տրամադրելը (փոխանակելը) մերժվում է, եթե`
1) դիմումատուն չի ներկայացրել օրենքով պահանջվող փաստաթղթերը.
2) դիմումատուն հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում.
3) դիմումատուն ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր.
4) դիմումատուն չի ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխան կազմված փաստաթղթեր.
5) առկա է մինչև 16 տարեկան անչափահասի այն ծնողի գրավոր առարկությունը, որի մոտ օրինական հիմքերով բնակվում է երեխան.
6) դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են անճշտություններ և (կամ) հակասություններ.
7) դիմումատուն հետախուզվում է քրեորեն պատժելի արարք կատարելու համար.
8) դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են այնպիսի ջնջումներ, որոնք անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար ունեն էական նշանակություն (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ծնողների վերաբերյալ տվյալներ, ծննդավայր, զինապարտին տրվող տարկետման ժամկետ և այլն), կամ ջնջումով են փաստաթղթի հիմնական վավերապայմանները (սերիա, համար, պաշտոնատար անձի ստորագրություն և այլն):».
8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին և 15.2-րդ մասերով.
«15.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ այլ պետության կողմից հետախուզում հայտարարված լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրվում (փոխանակվում) է ոստիկանության ոլորտում լիազոր պետական կառավարման մարմնի ղեկավարի (տեղակալի) որոշմամբ, եթե հետախուզում հայտարարած պետության հետ Հայաստանի Հանրապետությունը չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հանձնելու մասին վավերացված միջազգային պայմանագիր, կամ նման պայմանագրի առկայության դեպքում քաղաքացու արտահանձնումը չի իրականացվել:
15.2. Սույն հոդվածի 15-րդ մասի 1-2-րդ և 4-8-րդ կետերով նախատեսված հիմքերը անձնագիրը տպագրվելուց հետո պարզվելու դեպքում տպագրված անձնագիրը չի տրամադրվում քաղաքացուն մինչև նշված հիմքերի վերանալը, իսկ անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում այն սույն օրենքով սահմանված կարգով ճանաչվում է անվավեր: Սույն հոդվածի 15-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը անձնագիրը տպագրվելուց հետո պարզվելու դեպքում տպագրված անձնագիրը քաղաքացուն հանձնելու կամ անվավեր ճանաչելու հարցը լուծվում է կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար օրենքով սահմանված պատասխանատվության հարցը լուծվելուց հետո:».
9) 16-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Անձնագիրը տրամադրելիս քաղաքացուն վերադարձվում են սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 7-րդ մասերով (բացառությամբ դիմումի և գրավոր համաձայնության), սույն հոդվածի 9-րդ մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, տրամադրելը մերժելիս` սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 7-րդ մասերով (բացառությամբ դիմումի), սույն հոդվածի 9-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, փոխանակելիս` սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 7-րդ մասերով (բացառությամբ դիմումի և գրավոր համաձայնության), սույն հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, փոխանակելը մերժելիս` սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 7-րդ մասերով (բացառությամբ դիմումի), սույն հոդվածի 10-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: Ակնհայտ կեղծ փաստաթղթերը չեն վերադարձվում քաղաքացուն:»: