Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-12-15-ից մինչև 2017-02-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 34.1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և վճռաբեկ դատարանի նախագահի նորմատիվ իրավական ակտերի պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման կարգը

գործել է մինչև 2017-02-04Բացել ARLIS-ում

Հոդված 34.1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և վճռաբեկ դատարանի նախագահի նորմատիվ իրավական ակտերի պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման կարգը

1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և վճռաբեկ դատարանի նախագահի նորմատիվ իրավական ակտերը դրանք ընդունելու օրվան հաջորդող 3 օրվա ընթացքում պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման համար ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն: Նշված ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն չուղարկված նորմատիվ իրավական ակտերը չեն կարող կիրառվել և կատարվել, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը այդպիսի ակտ հայտնաբերելու դեպքում այդ մասին հաղորդագրություն է հրապարակում պաշտոնական տեղեկագրում:

2. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և վճռաբեկ դատարանի նախագահի նորմատիվ իրավական ակտերը` երկու օրինակից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն են ուղարկվում կից նամակով: Իրավական ակտերի օրինակներից յուրաքանչյուրը պետք է իրավական ակտը ներկայացնող մարմնի կնիքով կնքված և թելակարված լինի:

3. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և վճռաբեկ դատարանի նախագահի նորմատիվ իրավական ակտին կցվում են իրավական ակտի ընդունման հիմնավորումը, նորմատիվ իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին տեղեկանքը, ինչպես նաև այն մարմինների ցանկը, որոնց հետ նախագիծը համաձայնեցվել է (համաձայնեցման դեպքում):

4. Եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պետական իրավական փորձաքննության ընթացքում պարզում է, որ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և վճռաբեկ դատարանի նախագահի նորմատիվ իրավական ակտը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենքներին, կամ այդ ակտերի մշակման կամ ընդունման ժամանակ չեն պահպանվել օրենքի պահանջները, ապա նախարարությունը 10 օրվա ընթացքում իր փորձագիտական եզրակացությունն ուղարկում է այդ իրավական ակտն ընդունած` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդ կամ վճռաբեկ դատարանի նախագահին` առաջարկելով այդ ակտն ուժը կորցրած ճանաչել կամ փոփոխել: Եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական եզրակացությունն ուղարկելուց հետո` 15 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը կամ վճռաբեկ դատարանի նախագահն իր ընդունած նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ չի կատարում կամ նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած չի ճանաչում, ապա նախարարությունը պարտավոր է հայց հարուցել դատարան` սույն օրենքի պահանջների խախտմամբ ընդունված նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու համար:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և վճռաբեկ դատարանի նախագահի նորմատիվ իրավական ակտերի պետական իրավական փորձաքննությունը և պետական գրանցումը կատարում է դրանք նախարարությունում մուտքագրվելու օրվան հաջորդող 15-օրյա ժամկետում:

(34.1-ին հոդվածը լրաց. 10.06.14 ՀՕ-54-Ն)

ՀՈԴՎԱԾ 35. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

1. Նորմատիվ իրավական ակտի նախագծի պետական իրավական կամ պաշտոնական փորձաքննությունն իրականացնելիս փորձաքննությունն իրականացնող մարմինները կամ անձինք իրավասու են իրավական ակտը մշակողներից, գործադիր իշխանության մարմիններից, պետական այլ մարմիններից ու կազմակերպություններից ստանալ տվյալ նախագծի պատրաստման հետ կապված` փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ նյութերն ու փաստաթղթերը:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված իրավական ակտի նախագծի պետական իրավական կամ պաշտոնական փորձաքննությանը մասնակցած անձինք կարող են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով մասնակցել համապատասխան նախագծի քննարկմանը:

3. Իրավաստեղծ այլ մարմիններում քննարկման ներկայացված նորմատիվ իրավական ակտի նախագծի պետական իրավական կամ պաշտոնական փորձաքննությանը մասնակցող մարմիններն ու անձինք իրավունք ունեն համապատասխան նախագծի քննարկման ժամանակ մասնակցել այդ մարմնի կողմից անցկացվող նախագծի քննարկումներին, ներկայացնել պետական փորձագիտական եզրակացությունը և պատասխանել հարցերին:

4. Իրավական ակտերի քննարկումների մասին դրանց պետական իրավական կամ պաշտոնական փորձաքննությունն իրականացրած մարմիններին կամ անձանց հայտնվում է ոչ ուշ, քան քննարկումից հինգ օր առաջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։