Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 2-րդ մասից հանել «՝ երեք ամսվա ընթացքում,» բառերը.
2) 3-րդ մասի «փորձաքննությունից հետո պարզվի» բառերը փոխարինել «փորձաքննության արդյունքում պարզվում է» բառերով.
3) 4-րդ մասի «15 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «տասը աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
4) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Լիազորված մարմինը սելեկցիոն նվաճման հայտը ներկայացնելու օրվանից տասը աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում արտոնագիր տալը մերժելու կամ հայտի պաշտոնական հրապարակման մասին: Ընդ որում, սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում հայտը ներկայացնելու օր է համարվում ուղղված և պակաս փաստաթղթեր ներկայացնելու օրը:».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին և 7.2-րդ մասերով.
«7.1. Լիազորված մարմինը որոշումն ընդունելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հայտում նշված եղանակով՝ կապի միջոցների օգտագործմամբ (այդ թվում՝ հայտատուի նշած հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով) կամ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով տեղեկացնում է հայտատուին այդ մասին: Որոշումն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, լիազորված մարմինն այն ուղարկում է հայտատուին փոստով, եթե հայտատուն հայտում նշում կատարելու միջոցով ցանկություն չի հայտնել լիազորված մարմնում նույն ժամկետում որոշումն ստանալ առձեռն:
7.2. Հայտը պաշտոնապես հրապարակվում է այդ մասին որոշում կայացնելուց հետո՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում:».
6) 8-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը.
7) 9-րդ մասում՝
1) «փորձաքննությունից հետո» բառերը փոխարինել «փորձաքննության անցկացման մասին դիմումն ստանալուց հետո՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում,» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Լիազորված մարմինը որոշման մասին հայտատուին հայտնում է սույն հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով և ժամկետներում:»: