Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4.

Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 2-րդ մասից հանել «, և որոշում կայացնելուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում, տեղյակ է պահում հայտատուին» բառերը, և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Լիազորված մարմինը որոշման մասին հայտատուին հայտնում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով և ժամկետներում:».

2) 3-րդ մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Լիազորված մարմինը, առարկությունն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հայտում նշված եղանակով՝ կապի միջոցների օգտագործմամբ (այդ թվում՝ հայտատուի նշած հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով) կամ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով տեղեկացնում է հայտատուին այդ մասին: Առարկությունն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, լիազորված մարմինն առարկության պատճենը ուղարկում է հայտատուին փոստով, եթե հայտատուն հայտում նշում կատարելու միջոցով ցանկություն չի հայտնել լիազորված մարմնում նույն ժամկետում առարկության պատճենը ստանալ առձեռն:».

3) 4-րդ մասը «Իր ունեցած» բառերից առաջ լրացնել «Հերքում ստանալու դեպքում,» բառերով, նույն մասից հանել «և մեկ շաբաթվա ընթացքում որոշման մասին տեղյակ է պահում հայտատուին» բառերը և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Լիազորված մարմինը որոշման մասին հայտատուին հայտնում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով և ժամկետներում:».

4) 5-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է այն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Լիազորված մարմինը բողոքարկման խորհրդի որոշման մասին հայտատուին հայտնում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով և ժամկետներում: Լիազորված մարմնի բողոքարկման խորհրդի ձևավորման կարգը, կանոնադրությունը և բողոքների քննարկման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Բողոքարկման խորհրդի որոշումը հայտը նորության չափանիշին համապատասխանելու կամ արտոնագիր տալը մերժելու մասին համարվում է լիազորված մարմնի վերջնական որոշում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։