Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 19-րդ հոդվածում`
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 19-րդ հոդվածում`
ա) 9.7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«9.7. հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար`
այդ թվում`
ա) 9.7.1. հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար`
9.7.1.1. Երևան քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 300-պատիկի չափով
9.7.1.2. Երևան քաղաքի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 200-պատիկի չափով
9.7.1.3. Երևան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 100-պատիկի չափով
9.7.1.4. Մեկ մարզի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 50-պատիկի չափով
բ) 9.7.2. ռադիոհաղորդումների հեռարձակման համար`
9.7.2.1. Երևան քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 150-պատիկի չափով
9.7.2.2. Երևան քաղաքի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 100-պատիկի չափով
9.7.2.3. Երևան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 50-պատիկի չափով
9.7.2.4. Մեկ մարզի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 25-պատիկի չափով
Միաժամանակ հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների հեռարձակման գործունեության իրականացման դեպքում կիրառվում է դրանց համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերից առավելագույնը:».
բ) ուժը կորցրած ճանաչել 9.6-րդ և 9.8-րդ կետերը: