Հոդված 18
Հոդված 18.
Օրենքի 35-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «որևէ» բառը փոխարինել «օրենքով սահմանված» բառերով և հանել երկրորդ նախադասությունը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Գործող սեփականության իրավունքի պետական գրանցման դադարեցումն առանց սեփականության իրավունքի նոր պետական գրանցման իրականացվում է`
1) գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի սեփականության իրավունքը դադարեցնող դատական ակտի հիման վրա` շահագրգիռ անձի կամ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմնի ներկայացմամբ.
2) պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալի ուղղման դեպքում՝ գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի դիմումի և իրավասու մարմնի կողմից համապատասխան ուղղումը կատարելու մասին գրության հիման վրա:»: