Հոդված 12
Հոդված 12.
Օրենքի 28-րդ հոդվածում`
1) 1-ին մասի`
ա. 4-րդ կետի «իրավահաստատող» բառը փոխարինել «ներկայացված» բառով,
բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) առկա է փաստաթղթերով չհիմնավորված անհամապատասխանություն ներկայացված փաստաթղթերում կամ ներկայացված և գրանցման մատյանում կամ գույքագրման փաստաթղթերում (գրանցված չլինելու դեպքում) առկա տվյալների միջև, բացառությամբ տեխնիկական սխալի հետևանքով առաջացած դեպքերի.».
2) 3-րդ և 4-րդ մասերի «ծանուցումը» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «որոշումը» բառով և դրա հոլովաձևերով, իսկ «5-օրյա ժամկետում» բառերը՝ «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Պետական գրանցման կասեցման ժամկետը չի կարող գերազանցել դրա գրանցման համար սույն օրենքով նախատեսված ժամկետը:»: