Հոդված 15
Հոդված 15.
Օրենքի 32-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «մուծման անդորրագիրը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 75-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության անվճար տրամադրման դեպքերի» բառերով.
2) 6-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Միասնական տեղեկանքը գործարքներ կնքելու համար միակ փաստաթուղթն է, որով հավաստվում են սույն մասում ներկայացված տեղեկությունները, և որը պարտադիր է սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված գործարքների վավերացման համար, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով և «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման դեպքերի:».
3) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Միասնական տեղեկանքն ուժի մեջ է 15 աշխատանքային օր:».
4) 7-րդ մասի «քրեական հետապնդում իրականացնող» բառերը փոխարինել «դատախազության կամ քրեական հետապնդման այլ» բառերով.
5) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: