Անցնել բովանդակությանը

Հոդված 21

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21.

Օրենքի 73-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) անշարժ գույքի օբյեկտի գրանցման դեպքում անշարժ գույքի օբյեկտի մաս կազմող ամբողջ հաղորդակցության ցանցի կամ դրա մասի նկատմամբ մեկ գույքային իրավունքի ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցման համար` 25000 դրամ.».

2) 1-ին մասի 5-րդ կետը «համար» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքի ուժով կիրառվող սահմանափակումների դեպքերի» բառերով.

3) 1-ին մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-11.6-րդ կետերով.

«11.1) անշարժ գույքի միավորի նկատմամբ բոլոր գրանցված սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար, բացառությամբ սույն մասի 11.2-րդ կետով սահմանված դեպքերի` 5000 դրամ.

11.2) գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի նկատմամբ գրանցված բոլոր սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար` 500 դրամ.

11.3) անշարժ գույքի միավորի նկատմամբ բոլոր գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար, բացառությամբ սույն մասի 11.4-րդ կետով սահմանված դեպքերի` 5000 դրամ.

11.4) գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի նկատմամբ բոլոր գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար` 500 դրամ.

11.5) անշարժ գույքի միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ միևնույն տեսակի իրավունքի կամ սահմանափակման, դրա փոփոխման կամ դադարման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար՝ 1000 դրամ.

11.6) անշարժ գույքի միավորի (հողամասի և շինության) կադաստրային արժեքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար` 1000 դրամ.».

5) 1-ին մասի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12) անշարժ գույքի վերաբերյալ սույն մասի 9-11.6-րդ կետերով չնախատեսված այլ տեղեկատվության, ինչպես նաև միևնույն սուբյեկտին որևէ իրավունքով պատկանող գույքի առկայության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար՝

ա. մեկից մինչև հարյուր միավոր անշարժ գույքի կամ սուբյեկտի վերաբերյալ՝ յուրաքանչյուր միավորի համար՝ 1000 դրամ,

բ. հարյուրից մինչև երկու հարյուր միավոր անշարժ գույքի կամ սուբյեկտի վերաբերյալ՝ 100000 դրամ՝ գումարած հարյուր միավորը գերազանցող յուրաքանչյուր միավորի համար՝ 500 դրամ,

գ. երկու հարյուրից մինչև հազար միավոր անշարժ գույքի կամ սուբյեկտի վերաբերյալ՝ 150000 դրամ՝ գումարած երկու հարյուր միավորը գերազանցող յուրաքանչյուր միավորի համար՝ 200 դրամ,

դ. հազարից ավել միավոր անշարժ գույքի կամ սուբյեկտի վերաբերյալ՝ 310000 դրամ՝ գումարած հազար միավորը գերազանցող յուրաքանչյուր միավորի համար՝ 100 դրամ:

Ընդ որում, միևնույն սուբյեկտի կողմից սույն կետով սահմանված տեղեկատվության տրամադրման դիմումները ներկայացնելու ժամանակ վճարների սահմանաչափերը հաշվարկելիս հաշվի է առնվում տվյալ սուբյեկտին մեկ օրացուցային տարվա կտրվածքով պետական լիազոր մարմնի տրամադրած նմանատիպ տեղեկատվության միավորների գումարային քանակը:».

6) 1-ին մասի 14-րդ կետը «համար» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 14.1-ին կետով սահմանված դեպքերի» բառերով, իսկ նույն կետի «7000» թիվը փոխարինել «5000» թվով.

7) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին կետով.

«14.1) գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակ տրամադրելու համար՝ 1000 դրամ.».

8) 1-ին մասի 15-րդ կետը «լուսապատճեններ» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով)» բառերով.

9) 1-ին մասի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16) կադաստրային հատակագծերի և քարտեզների բազային տեղեկատվության տրամադրում վեկտորային ֆորմատով՝ անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի (հողամասի) համար` 100 դրամ.».

10) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-16.3-րդ կետերով.

«16.1) կադաստրային քարտեզների (հատակագծերի) թեմատիկ տեղեկատվության տրամադրում վեկտորային ֆորմատով՝ մեկ համայնքի (Երևան քաղաքում` վարչական շրջանի) յուրաքանչյուր թեմատիկ շերտում (տվյալների համախմբում) ընդգրկված տեղեկատվության համար` 5000 դրամ.

16.2) անշարժ գույքի պետական ռեգիստրի հետ տեղեկատվության պարբերական թարմացման ծառայությունների պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության համայնքների (Երևան քաղաքում` վարչական շրջանների) կադաստրային քարտեզների բազային և թեմատիկ տեղեկատվության տրամադրում վեկտորային ֆորմատով՝

ա. սկզբնական տրամադրման համար` 300000 դրամ,

բ. տրամադրված քարտեզների յուրաքանչյուր հաջորդ թարմացման համար` 50000 դրամ.

16.3) սույն մասի 16.2-րդ կետով նախատեսված պայմանագրի օրինակելի ձևը և դրա հիման վրա տեղեկատվության տրամադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.».

11) 1-ին մասի 23-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

12) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26-րդ կետով.

«26) ռեֆերենց կայանների ծառայություններից մեկ սարքով օգտվելու համար՝ ամսական 5000 դրամ.».

12) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Պետական գրանցման ծառայության մատուցման համար գանձվող վճարների առանձնահատկություններն են`

1) անշարժ գույքի միավորի նկատմամբ միաժամանակ մեկից ավելի գույքային իրավունքներ գրանցելու դեպքում, եթե գրանցման արդյունքում կազմվում և տրամադրվում է մեկ գրանցման վկայական, ապա գանձվում է պետական գրանցման մեկ` սույն օրենքով սահմանված առավելագույն բարձր վճար.

2) գույքի կամ դրա որևէ մասի նկատմամբ սեփականության իրավունքի նոր պետական գրանցման դեպքում, եթե այն պայմանավորված է սեփականության կամ այլ իրավունքների դադարմամբ, իրավունքի դադարման պետական գրանցման վճար չի գանձվում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։