Հոդված 24
Հոդված 24.
Օրենքի 75-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն մասով սահմանված արտոնությունները չեն տարածվում սույն օրենքի 74-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ արագացված կարգով իրավունքների պետական գրանցման վրա:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Ֆիզիկական անձինք կամ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց գույքի կամ գույքային իրավունքների մասին հայցվող՝ սույն օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 11.1-12-րդ և 15-րդ (մինչև 10 էջ պատճենահանված փաստաթղթերի մասով) կետերով սահմանված տեղեկության համար ազատվում են տեղեկատվության տրամադրման վճարից:
Սույն մասով սահմանված արտոնությունները չեն տարածվում սույն օրենքի 74-րդ հոդվածի 8-րդ և 11-րդ մասերով սահմանված՝ արագացված կարգով տեղեկատվության տրամադրման վրա:».
3) 4-րդ մասում՝
ա. «քրեական հետապնդման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության դատախազությանը և քրեական հետապնդման այլ» բառերով,
բ. «կենտրոնական բանկին» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատին, Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմիններին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին» բառերով,
գ. «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով» բառով,
դ. «սահմանված կարգով տրամադրված» բառերից հետո լրացնել «տեղեկատվությունը, ինչպես նաև» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Սույն հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված տեղեկատվությունը այլ անձանց տրամադրվում է անվճար միայն «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով և 8-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև այլ օրենքով սահմանված դեպքերում:»: