ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
19 հունվարի 2016 թվականի թիվ 5 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 98-րդ հոդվածի 3-րդ կետի իրագործման նպատակներով.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովության մասին» պայմանագրի նախագծին (կցվում է):
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ իրականացնել սույն Կարգադրության 1-ին կետում նշված պայմանագրի նախագծի ներպետական համաձայնեցում և դրա արդյունքների մասին մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։
3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում Ինտերնետ տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Վ. Խրիստենկո
Նախագիծ