Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՀԱՏՎԱԾԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

26 հունվարի 2016 թվականի թիվ 5 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՀԱՏՎԱԾԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական– հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական համագործակցության մասին» արձանագրության 3-րդ և 27-րդ կետերի համաձայն՝ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի ինտեգրացիոն հատվածի կիրառման նպատակով ինտեգրացիոն գործընթացների տեղեկատվական ապահովման համար և հաշվի առնելով արտաքին ու փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջպետական փորձարկումներ անցկացնելու վերաբերյալ հանձնաժողովի առաջարկությունները,

1. Արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջպետական փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովի նախագահ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի (Նախարար) անդամ՝ Կ.Ա. Մինասյանին՝

կազմակերպել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի փորձնական շահագործման անցկացումը (այսուհետ՝ փորձնական շահագործում)՝ սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից՝ 5 ամսվա ընթացքում.

տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային փորձնական շահագործում անցկացնելու արդյունքների մասին։

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում Ինտերնետ տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Վ. Խրիստենկո

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։