Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-26-ից մինչև 2018-01-06։Բացել գործող տեքստը

Հոդված 10. Համայնքի ծախսային կարիքի կարգավորիչ գործակիցը

գործել է մինչև 2018-01-06Բացել ARLIS-ում

Հոդված 10. Համայնքի ծախսային կարիքի կարգավորիչ գործակիցը

1. Համայնքի ծախսային կարիքի կարգավորիչ գործակիցը (այսուհետ` ծախսային գործակից) տվյալ համայնքի սեփական լիազորությունների իրականացման ծախսերի վրա ազդեցություն ունեցող` սույն օրենքով սահմանված ծախսային գործոնների արժեքների հանրագումարն է:

2. Ծախսային գործակիցն ուղղակիորեն կախված է`

1) կիրառվող ծախսային գործոնների տեսակից և դրանց արժեքից.

2) համայնքի ծախսային գործակցում յուրաքանչյուր ծախսային գործոնի տեսակարար կշռից (բաժնեմասից):

3. Համայնքների առանձնահատկություններից ելնելով` սույն օրենքում կիրառվում են ծախսային գործակցի վրա ազդեցություն ունեցող այնպիսի ծախսային գործոններ, որոնք հիմնականում ընդհանուր են և ուղղակիորեն ազդում են համայնքային լիազորությունների իրականացման ծախսերի վրա, և դրանց վերաբերյալ տվյալները չափելի, մատչելի և հավաստի են:

4. Համայնքի ծախսային գործակիցը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված հետևյալ ծախսային գործոններով և իրենց համապատասխան տեսակարար կշիռներով.

1) մասշտաբի ծախսային գործոն` Կ.ՄԳ - 30 տոկոս.

2) տրանսպորտային մատչելիության ծախսային գործոն` Կ.ՏՄԳ - 20 տոկոս.

3) համայնքի բարձրադիրության ծախսային գործոն ` Կ.ԲԳ - 15 տոկոս.

4) համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոն` Կ.ԲՔԳ- 25 տոկոս.

5) բնակչության տարիքային կառուցվածքի ծախսային գործոն` Կ.ԲՏԿԳ- 10 տոկոս:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։