Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-26-ից մինչև 2018-01-06։Բացել գործող տեքստը

Հոդված 17. Դոտացիաների հաշվարկների կատարումը և հատկացումը

գործել է մինչև 2018-01-06Բացել ARLIS-ում

Հոդված 17. Դոտացիաների հաշվարկների կատարումը և հատկացումը

1. Դոտացիաների հաշվարկման մեջ օգտագործվող` համայնքներին վերաբերող տվյալների աղբյուրներն են`

1) ծախսային գործակիցների տվյալների համար` Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում պետական լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության մարզպետարանները և Հայաստանի Հանրապետության համայնքները.

2) եկամտային կարողության տվյալների համար` համայնքներն ու հարկային մարմինը` յուրաքանչյուրն իր մասով:

2. Համայնքներին հատկացվող դոտացիաների գումարները հաստատվում են յուրաքանչյուր տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Պետական լիազոր մարմինը բյուջետային օրենսդրությամբ սահմանված ժամկետներում իր պաշտոնական կայքէջում հրապարակում և տարածքային կառավարման մարմինների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է պետական մարմինների կողմից հաշվառվող` դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառված ելակետային տվյալների ցուցանիշները:

4. Դոտացիաների գումարների հաշվարկման համար անհրաժեշտ ելակետային տվյալները պետական կառավարման լիազոր մարմին ներկայացման, դոտացիաների հաշվարկման և հատկացման բնագավառում պետության և համայնքների միջև առաջացող` սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:

5. Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց համայնքներին հատկացված դոտացիայի գումարի չափը և հաշվարկներում օգտագործվող ելակետային տվյալների իսկությունը կարող են վիճարկել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմնում և (կամ) դատարանում:

6. Համայնքներին դոտացիաները յուրաքանչյուր ամսվա վերջում հավասար չափաբաժիններով հատկացնում է պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` յուրաքանչյուր համայնքի համար բացված գանձապետական հաշվի միջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։