Հոդված 6. Դոտացիաների «ա» մասի հաշվարկման կարգը
Հոդված 6. Դոտացիաների «ա» մասի հաշվարկման կարգը
1. «ա» մասով դոտացիաներ հատկացվում են այն համայնքներին, որոնց բնակչության քանակը չի գերազանցում 3500-ը, ինչպես նաև այն համայնքներին, որոնց կազմում ընդգրկված են սահմանամերձ բնակավայրեր:
2. «ա» մասով բնակչության քանակը 3500-ը չգերազանցող յուրաքանչյուր համայնքին և սահմանամերձ համայնքների յուրաքանչյուր բնակավայրին դոտացիաները հատկացվում են համապատասխանաբար հավասարաչափ գումարներով, որոնց չափերը սահմանվում են տվյալ տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
3. Համայնքի բնակչության քանակը տվյալ համայնքի տարածքում հաշվառված բնակչության թիվն է` հաշվարկվող տարվան նախորդող տարվա տարեսկզբի (հունվարի 1-ի) դրությամբ:
4. Սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Դ.Ա = ՀԹԱ x ԱԴ +ԲՍ Թ xԱՍ, որտեղ`
Դ.Ա -ն - «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է,
ՀԹԱ -ն - «ա» մասով դոտացիա ստացող բնակչության քանակը 3500-ը չգերազանցող համայնքների ընդհանուր թիվն է,
ԱԴ -ն - «ա» մասով բնակչության քանակը 3500-ը չգերազանցող մեկ համայնքին հատկացվող դոտացիայի գումարի չափն է,
ԲՍ Թ-ն - «ա» մասով դոտացիա ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ընդհանուր թիվն է,
ԱՍ -ն - «ա» մասով սահմանամերձ համայնքների մեկ բնակավայրին հատկացվող դոտացիայի գումարի չափն է:
6. Համայնքի դոտացիա ստանալը «ա» մասով չի բացառում նույն համայնքի դոտացիա ստանալը նաև «բ» մասով: «ա» մասով հատկացվող դոտացիաների միջոցները ներառվում են այդ միջոցներն ստացող համայնքների եկամտային կարողության գործակցի հաշվարկում` որպես լրացուցիչ եկամուտ:
(6-րդ հոդվածը խմբ. 16.11.23 ՀՕ-335-Ն)
(16.11.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)