Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-12-26-ից մինչև 2021-11-26։Բացել գործող տեքստը

Հոդված 18. Անցումային և եզրափակիչ դրույթներ

գործել է մինչև 2021-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 18. Անցումային և եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքի 6-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում և կիրառվում դոտացիաների՝ 2022 թվականի գումարները հաշվարկելու պահից սկսած:

2. 2020 և 2021 թվականներին «ա» մասով յուրաքանչյուր համայնքին դոտացիաները հատկացվում են՝

1) տվյալ համայնքին 2016 թվականին տրամադրված դոտացիաների փաստացի գումարի չափով (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման հետևանքով համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի).

2) 2016-2021 թվականներին ձևավորված բազմաբնակավայր համայնքների՝ «ա» գործոնով նախատեսվող դոտացիայի գումարը հավասար է 2016 թվականի դրությամբ վերջիններիս կազմում ընդգրկված նախկին համայնքների դոտացիաների (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման հետևանքով համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի) հանրագումարին:

3. 2020 և 2021 թվականների համար «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Դ.Ա = Դ2016 փաստացի, որտեղ՝

Դ.Ա-ն «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է,

Դ2016 փաստացի-ն 2016 թվականին համայնքներին փաստացի հատկացված դոտացիաների (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման հետևանքով համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի) ընդհանուր գումարն է:

4. 2020 և 2021 թվականների համար «բ» մասով հատկացվող համահարթեցման դոտացիաների գումարը հաշվարկելիս համայնքի եկամտային կարողության գործակցի հաշվարկում չի ներառվում «ա» մասով հատկացվող դոտացիաների գումարը: 2020 և 2021 թվականների համար համայնքի եկամտային կարողությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ԵԿi = ՀՀi + ԳՀi + ՄՀi + ՊՏi , որտեղ՝

ՀՀi-ն i-րդ համայնքի հողի հարկի գումարն է,

ԳՀi-ն i-րդ համայնքի գույքահարկի գումարն է,

ՄՀi-ն i-րդ համայնքի մասհանվող հարկերն են,

ՊՏi-ն i-րդ համայնքի պետական տուրքերն են:

5. Անկախ սույն օրենքով սահմանված դոտացիայի հաշվարկման կարգից` 2017 թվականին և հաջորդ տարիներին համայնքներին հատկացվող համահարթեցման դոտացիաները հաշվարկվում և հատկացվում են ոչ պակաս, քան 2016 թվականին փաստացի հատկացված դոտացիաները (ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարը):

6. Ուժը կորցրած ճանաչել 1998 թվականի նոյեմբերի 24-ին ընդունված «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՕ-262 Հայաստանի Հանրապետության օրենքը:

7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(18-րդ հոդվածը խմբ. 05.12.19 ՀՕ-269-Ն)

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2016 թ. նոյեմբերի 12

Երևան

ՀՕ-202-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։