Հոդված 5. Օրենքի 119-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 5. Օրենքի 119-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն օրենքի 11-14-րդ գլուխների՝ արժեթղթերին և ածանցյալ ֆինանսական գործիքներին վերաբերող դրույթները չեն կիրառվում սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների և դրանց շուկայի վրա: Նշված արժեթղթերը և ածանցյալ ֆինանսական գործիքները թույլատրվում են շուկայում առևտրին և վաճառվում են շուկայում տվյալ շուկայի կանոններին համապատասխան:
6. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով կարգավորելու սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների` շուկայում առևտրին թույլտվության, դրանց առևտրի և դրանցով կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) քլիրինգի և վերջնահաշվարկի հատուկ պայմաններ և կարգ:»: