Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Օրենքի 159-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Օրենքի 159-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն գլխի դրույթները տարածվում են նաև՝

1) սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված արժեթղթերի հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքների վրա.

2) այն ածանցյալ ֆինանսական գործիքների վրա, որոնք հաշվի են առնվում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արժեթուղթը գնելու կամ վաճառելու որոշում կայացնելիս.

3) այն ածանցյալ ֆինանսական գործիքների վրա, որոնցով գործարքները կարող են էական ազդեցություն ունենալ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արժեթղթերի գնի վրա.

4) արտարժույթի հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքների վրա:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։