Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածում՝
Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ կետերով.
«7) այն անձանց վրա, որոնք արժեթղթերով գործարքներ են կատարում իրենց հաշվին կամ հաճախորդներին մատուցում են սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի «է» ենթակետով նախատեսված ապրանքների հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքների հետ կապված ներդրումային ծառայություններ, պայմանով, որ նույն խմբին պատկանող ընկերությունների համար այդպիսի գործարքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը չի հանդիսանում հիմնական գործունեություն, այդ անձի հիմնական գործունեությունը, սույն օրենքի իմաստով, ներդրումային ծառայությունների մատուցումը չէ, կամ այդ անձը չի հանդիսանում ներդրումային ծառայություններ մատուցող անձ.
8) այն անձանց վրա, որոնց հիմնական գործունեությունն իրենց հաշվին ապրանքներով և այդ ապրանքների հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքներով կամ միայն այդ ապրանքների հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքների իրականացումն է, բացառությամբ այն անձանց, որոնց հիմնական գործունեությունն իրենց հաշվին ապրանքներով և (կամ) այդ ապրանքների հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքների իրականացումն է, և որոնք, սույն օրենքի իմաստով, հանդիսանում են ներդրումային ծառայություններ մատուցող անձանց խմբի անդամ, կամ այդ անձը հանդիսանում է ներդրումային ծառայություններ մատուցող անձ:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխով, ապա սույն բաժնով սահմանված դրույթները տարածվում են նաև այն դեպքերի վրա, երբ ներդրումային ծառայություններ մատուցող անձինք մատուցում են ածանցյալ ֆինանսական գործիքներով ծառայություններ:»: