Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2015-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

14 հոկտեմբերի 2015 թվականի թիվ 31 քաղ. Աստանա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2015-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2015-2016 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործմանն ուղղված միջոցառումների ցանկի մասին

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 63-րդ կետին համապատասխան և «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2015-2016 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 11 որոշումը կատարելու նպատակով`

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2015-2016 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործմանն ուղղված միջոցառումների կից ներկայացվող ցանկը (այսուհետ` ցանկ):

2. Առաջարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելիս հաշվի առնել ցանկում նշված միջոցառումները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել դրանց իրագործման ընթացքի մասին։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներին` պարտականությունների բաշխմանը համապատասխան համակարգել Հանձնաժողովի կողմից ցանկով նախատեսված միջոցառումների կատարումը և ապահովել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2015-2016 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործմանն ուղղված միջոցների վերլուծության անցկացումը։

4. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

Հայաստանի Հանրապետությունից Բելառուսի Հանրապետությունից Ղազախստանի Հանրապետությունից Ղրղզստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Վ. Դիլ

Ի. Շուվալով

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2015 թվականի հոկտեմբերի 14-ի

թիվ 31 կարգադրությամբ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։