Հոդված 4
Հոդված 4
Վճարովի գործունեություն իրականացնելու համար թույլտվության հարցումը ներկայացվում է համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կողմից` ընդունող պետության արտաքին գործերի նախարարությանը հասցեագրված հայտագրի միջոցով: Այդ հարցմամբ հավաստվում է շահագրգիռ անձի ազգակցական կապը այն անձի հետ, ում խնամքի տակ նա գտնվում է, և այն վճարովի գործունեության տեսակը, որը շահագրգիռ անձը ցանկանում է իրականացնել: Հավաստիանալով, որ այն անձը, ում համար թույլտվություն է հայցվում, ընդգրկված է սույն Համաձայնագրով սահմանված կատեգորիաներում, ընդունող պետության արտաքին գործերի նախարարությունն անմիջապես և պաշտոնապես տեղեկացնում է հայցող պետության դեսպանությանը, որ խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամին թույլատրվում է աշխատել` ընդունող պետության ազգային օրենսդրության համաձայն: