Հոդված 5
Հոդված 5
Խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամները, որոնց վրա տարածվում են «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961 թվականի ապրիլի 18-ի Վիեննայի կոնվենցիայով, «Հյուպատոսական հարաբերությունների մասին» 1963 թվականի ապրիլի 24-ի Վիեննայի կոնվենցիայով, «Արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» Միավորված ազգերի կազմակերպության 1946 թվականի փետրվարի 13-ի կոնվենցիայով կամ միջազգային այլ փաստաթղթով սահմանված իրավազորությունից անձեռնմխելիությունը, և որոնք աշխատանք են ձեռք բերել սույն Համաձայնագրին համապատասխան, չեն օգտվում անձեռնմխելիությունից քաղաքացիական կամ վարչական իրավազորությունից այն դեպքերում և նրանց նկատմամբ այնպիսի գործողությունների մասով, որոնք բխում են այդպիսի գործունեության հետ անմիջական առնչություն ունեցող գործունեությունից կամ պայմանագրերից: Եվ այդպիսի գործունեության առնչությամբ նրանք ենթակա են ընդունող պետության օրենսդրության և դատարանների իրավազորությանը: