Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԴՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Եզրափակիչ դրույթներ

1. Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման կամ հաստատման Կողմերի կողմից` իրենց համապատասխան ներքին ընթացակարգերին համապատասխան, և ուժի մեջ է մտնում այն ամսաթվին հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը, երբ Կողմերը միմյանց ծանուցում են, որ վերը նշված ընթացակարգերն ավարտվել են։

2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով, քանի դեռ չի դադարեցվել սույն հոդվածի 5-րդ պարբերության համաձայն:

3. Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել Կողմերի գրավոր համաձայնությամբ: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սույն հոդվածի 1-ին պարբերության համաձայն:

4. Յուրաքանչյուր Կողմ կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` ելնելով հանրային կարգի, ազգային անվտանգության կամ հասարակության առողջության պաշտպանության նկատառումներից: Կասեցման որոշման մասին մյուս Կողմը ծանուցվում է ոչ ուշ, քան 48 ժամ առաջ` նախքան դրա ուժի մեջ մտնելը: Սույն Համաձայնագրի կիրառումը կասեցրած Կողմը անմիջապես տեղեկացնում է մյուս Կողմին, երբ կասեցման հիմքերն այլևս չկա:

5. Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին տրված գրավոր ծանուցման միջոցով: Սույն Համաձայնագիրը դադարում է ուժի մեջ լինել նման ծանուցման ամսաթվից 90 օր հետո:

Կատարված է Ժնևում 2016թ. փետրվարի 29-ին, երկու բնօրինակով` հայերեն, գերմաներեն և անգլերեն, ընդ որում` այս տեքստերից յուրաքանչյուրը հավասարապես նույնական է: Տարաձայնությունների դեպքում կօգտագործվի անգլերեն տեքստը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016թ. օգոստոսի 1-ին

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։