Հոդված 9. ԴԵՂԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՎԱՃԱՌՔԻ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ
Հոդված 9. ԴԵՂԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՎԱՃԱՌՔԻ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ
Արգելվում են այն դեղերի արտադրությունը, վաճառքը և օգտագործումը, որոնք չեն համապատասխանում կառավարության լիազորած մարմնի հաստատած պահանջներին:
Դեղերի առևտուր թույլատրվում է իրականացնել միայն դեղատներում և դեղատնային կրպակներում: Այլ վայրերում դեղերի առևտուր իրականացնելը կհամարվի առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում և կառաջացնի օրենքով սահմանված պատասխանատվություն:
(9-րդ հոդվածը լրաց. 22.02.07 ՀՕ-120-Ն)