Հոդված 5. ԴԵՂԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 5. ԴԵՂԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Դեղերի արտադրությունն իրականացվում է լիցենզավորված ձեռնարկություններում, բացառությամբ անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների, որոնք գործում են կառավարության լիազորած մարմնի սահմանած նորմերի և կարգի համաձայն:
Դեղերի արտադրությունը ենթակա է պետական մասնագիտական հսկման: Դեղեր և այլ դեղագործական արտադրանքներ արտադրող ձեռնարկությունները պատասխանատվություն են կրում արտադրանքի համար, երաշխավորում են դեղերի որակը պիտանիության սահմանված ժամկետի ընթացքում` պահպանման անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում:
(5-րդ հոդվածը լրաց. 13.11.15 ՀՕ-123-Ն)