Հոդված 1
Հոդված 1
Սույն Պայմանագրի նպատակների համար օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ նշանակությունը.
«Համագործակցության համակարգում» - անդամ պետությունների լիազոր մարմինների փոխգործակցություն միմյանց միջև և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ՝ նպատակ ունենալով ապահովելու անդամ պետությունների փոխադարձ շահերը մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում,
«Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտում» - մտավոր սեփականության օբյեկտների օգտագործում, այդ թվում՝ «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցության ցանցում, ապրանքների պատրաստում, տարածում կամ այլ օգտագործում, ինչպես նաև դրանց՝ այդ նպատակով ներկրում, տեղափոխում կամ պահպանում, եթե այդ գործողությունները հանգեցնում են անդամ պետությունների օրենսդրության համապատասխան պահպանվող մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտման,
«Համատեղ միջոցառումներ» - երկու կամ ավել անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից անցկացվող համաձայնեցված միջոցառումներ՝ ուղղված մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումները կանխելուն, հայտնաբերելուն, կանխարգելելուն և հետաքննելուն,
«Լիազոր մարմին» - գործադիր իշխանության մարմին, ինչպես նաև այլ մարմին, որը, անդամ պետության նորմատիվ իրավական ակտերին համապատասխան, մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանության բնագավառում օժտված է լիազորություններով: