Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Սույն Պայմանագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը լիազոր մարմինների հետ համատեղ.

իրականացնում է անդամ պետությունների տարածքներում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների կանխմանն ուղղված և գործունեության փորձի վերլուծություն և ընդհանրացում, ինչպես նաև տվյալ բնագավառում իրավախախտումների կանխարգելման, հայտնաբերման, կանխման և հետաքննության ոլորտում միտումների կանխատեսում,

վերլուծում է մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների իրավակիրառ պրակտիկան, այդ թվում՝ տվյալ ոլորտում միջազգային պայմանագրերի կատարումը,

մշակում է մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, այդ թվում՝ Միության մաքսային տարածքում այդ իրավունքների խախտումների կանխարգելմանն ուղղված առաջարկություններ,

մասնակցում է մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում լիազոր մարմնինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակիցների որակավորման բարձրացմանն ուղղված համատեղ սեմինարների, համաժողովների, այլ միջոցառումների կազմակերպմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։