Հոդված 2
Հոդված 2
1. Անդամ պետություններն իրականացնում են համագործակցություն և ապահովում են արդյունավետ փոխգործակցություն լիազոր մարմինների միջև՝ ելնելով մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ընդհանուր համակարգի ձևավորման անհրաժեշտությունից:
2. Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ այդ իրավունքների խախտումների արդյունավետ կանխումն ապահովելու նպատակով, Միության մաքսային տարածքում իրականացվում են.
մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումները կանխարգելելուն, հայտնաբերելուն, կանխելուն և հետաքննելուն, ինչպես նաև այս ոլորտում լիազոր մարմինների գործունեությունը բարելավելուն ուղղված գործողությունների համակարգումը,
Միության մաքսային տարածքում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցումը և կատարելագործումը,
այլ գործողություններ (անհրաժեշտության դեպքում):