Հոդված 5
Հոդված 5
Գործողությունների համակարգումն ապահովելու նպատակով լիազոր մարմնիններն իրականցնում են համագործակցություն հետևյալ ձևերով.
փոխգործակցություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր խորհրդատվական մարմնի գործունեության շրջանակներում,
տեղեկատվության փոխանակում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ Միության մաքսային տարածքում այդ իրավունքների խախտումների կանխարգելման հարցերով,
լիազոր մարմինների ներկայացուցիչների խորհրդակցությունների անցկացում,
գործողությունների համակարգման համաձայնեցված ծրագրերի մշակում և իրագործում,
համատեղ միջոցառումների անցկացում, այդ թվում՝ սույն հոդվածի հինգերորդ պարբերությամբ նախատեսված` համաձայնեցված ծրագրերի իրականացման շրջանակներում,
փորձի փոխանակման նպատակով վերապատրաստումների, սեմինարների, համաժողովների, ինչպես նաև այլ միջոցառումների կազմակեպում,
տեղեկագրերի (ժողովածուների) և այլ տեղեկատվական հրապարակումների թողարկում,
անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ` այլ ձևերով: