Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Սույն Պայմանագիրն իրականացվում է լիազոր մարմինների կողմից, որոնք փոխգործակցում են իրենց իրավասության սահմաններում՝ պահպանելով համապատասխան անդամ պետության օրենսդրությունը, Միության իրավունքը ձևավորող միջազգային պայմանագրերը և ակտերը:

2. Սույն Պայմանագրի իրականացման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աջակցություն է ցուցաբերում լիազոր մարմիններին՝ Միության շրջանակներում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում փոխգործակցելիս:

3. Անդամ պետությունները սահմանում են լիազոր մարմինները և սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում դրանց մասին ծանուցում են ավանդապահին, որն էլ այդ լիազոր մարմինների մասին ծանուցում է մյուս անդամ պետություններին:

Անդամ պետությունները լիազոր մարմինների փոփոխության մասին ավանդապահին ծանուցում են մեկամսյա ժամկետում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։