Անցնել բովանդակությանը

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

1111/09000

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր խորին հարգանքն է հավաստում Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից պատիվ ունի հաստատելու, որ 2015թ. հունիսի 2-ին ստացել է Դեսպանության թիվ 66/2015 հայտագիրը` հետևյալ բովանդակությամբ.

«No. 66/2015

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունն իր հարգանքն է հավաստում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

Վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին» 2009 թվականի հունիսի 21-ի Փոխըմբռնման հուշագիրը` Դեսպանությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը պատիվ ունի փոխանցելու Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարության տեղեկատվությունն առ այն,

Հայաստանի Հանրապետությունում

Արաբական Միացյալ Էմիրությունների

դեսպանություն

ք. Երևան

որ Փոխըմբռնման հուշագրի 10-րդ հոդվածի համաձայն «սույն Փոխըմբռնման հուշագրում լրացումներ և փոփոխություններ կարող են կատարվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ և իրականացվել դիվանագիտական ուղիներով պաշտոնական ծանուցումների փոխանակման միջոցով»:

Այդ կապակցությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը խնդրում է մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատված համարել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հատուկ անձնագրեր ունեցող քաղաքացիներին: Եթե սույն փոփոխությունն ընդունելի է, Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը խնդրում է Հայկական կողմին ուղարկել Փոխըմբռնման հուշագրում փոփոխությունների կատարումը հաստատող հայտագիր, որով Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատված կհամարվեն Արաբական Միացյալ Էմիրությունների հատուկ անձնագրեր ունեցող քաղաքացիները:

Օգտվելով առիթից` Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը վերստին իր խորին հարգանքն է հավաստում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:»

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից պատիվ ունի հայտնելու, որ Հայկական կողմի համար ընդունելի է Էմիրաթական կողմի առաջարկը` «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին» 2009 թվականի հունիսի 21-ի Փոխըմբռնման հուշագրում կատարել փոփոխություն և 1-ին հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 1

Սույն Փոխըմբռնման հուշագրի համաձայն մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատված անձնագրեր են համարվում.

- Հայաստանի Հանրապետության վավերական դիվանագիտական անձնագրերը,

- Արաբական Միացյալ Էմիրությունների վավերական դիվանագիտական և հատուկ անձնագրերը:»:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պատիվ ունի արձանագրելու նաև, որ 1-ին հոդվածի փոփոխությամբ պայմանավորված` Փոխըմբռնման հուշագրի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածներում «դիվանագիտական անձնագրեր» բառերը համապատասխանաբար կփոխարինվեն «սույն Փոխըմբռնման հուշագրի 1-ին հոդվածում նշված անձնագրեր» բառերով, իսկ 6-րդ հոդվածից կհանվի «դիվանագիտական» բառը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ելնում է այն ըմբռնումից, որ սույն հայտագիրը Դեսպանության 2015թ. հունիսի 2-ի թիվ 66/2015 հայտագրի հետ միասին հանդիսանում են Փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև, որն ուժի մեջ կմտնի Փոխըմբռնման հուշագրով սահմանված կարգով` դրա ուժի մեջ մտնելու համար երկու երկրների օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ համապատասխան ներքին ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով Կողմերից վերջին ծանուցումը ստանալու օրվանից 30 օր հետո:

Օգտվելով առիթից` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վերստին իր խորին հարգանքն է հավաստում Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությանը:

Երևան, 6 սեպտեմբերի, 2016թ.

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016թ. նոյեմբերի 26-ին

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։