Հոդված 2
Հոդված 2.
Օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) հսկող դատախազի որոշումների և ցուցումների վերաբերյալ քննիչի գրավոր առարկությունները ստանալու պահից յոթօրյա ժամկետում որոշմամբ մերժել այդ առարկությունները՝ հսկող դատախազի որոշումը կամ ցուցումը թողնելով ուժի մեջ, կամ վերացնել հսկող դատախազի որոշումը կամ ցուցումը՝ առարկությունը ճանաչելով հիմնավորված.».
2) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13) վերացնել հետաքննության մարմնի կամ քննիչի անօրինական կամ անհիմն որոշումները.»: