Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 7.

Օրենսգրքի 197-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Նախաքննության ժամկետը քննիչի պատճառաբանված միջնորդության հիման վրա երկարացնում է հսկող դատախազը՝ միջնորդությունը լրիվ կամ մասնակիորեն բավարարելու վերաբերյալ որոշում կայացնելով: Նախաքննության ժամկետի մասնակի երկարացումը ենթակա է պատճառաբանման: Նախաքննության ժամկետը յուրաքանչյուր դեպքում կարող է երկարացվել մինչև երկու ամիս ժամանակով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Նախաքննության ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը մասնակիորեն բավարարելու դեպքում հսկող դատախազն իրավասու է ցուցում տալու քննիչին քրեական գործով վարույթը կասեցնելու կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար քրեական գործը դատարան ուղարկելու կամ քրեական գործով վարույթը կարճելու վերաբերյալ՝ քննիչին տրամադրելով մինչև 15-օրյա ժամկետ, իսկ մեղադրական եզրակացություն կազմելու ցուցում տալու դեպքում քննիչին կարող է տրամադրվել մինչև երկու ամիս ժամկետ:

Այդ դեպքում դատախազի կողմից սահմանված ժամկետի ընթացքում քննչական գործողությունների կատարումն արգելվում է, բացառությամբ սույն օրենսգրքի 267-րդ հոդվածի հիման վրա կատարվող քննչական գործողությունների:».

3) 6-րդ մասի «որոշումը» բառը փոխարինել «միջնորդությունը» բառով, իսկ «3» թիվը՝ «4» թվով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։