Հոդված 6
Հոդված 6.
Օրենսգրքի 190-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «332.3» թիվը փոխարինել «332.5» թվով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.
«11. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ, 54.1-ին գլուխներին համապատասխան ձևակերպված` քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումները նախաքննության մարմինները կատարում են սույն հոդվածով նախատեսված քննչական ենթակայությանը համապատասխան:
Սույն հոդվածով չսահմանված քննչական ենթակայության դեպքում հարցման կատարման ենթակայության հարցը որոշում է դատախազը:»: